«Հայկական ժամանակ». Ռուսական օրհնված սհաթը
Ռուսական
օրհնված
սհաթը
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը գրեթե կրկնապատկվելու է:
«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակիցներ են, նախատեսված 25 տարվա փոխարեն ռազմակայանը Հայաստանում 49 տարի է գտնվելու, և այդ ժամկետը կարող է երկարաձգվել», - ասել է ԱԽՔ-ը, ապա հավելել, որ «Ռուսաստանը Հայաստանում ռազմական ներկայությամբ, բնականաբար, իր շահերն է ապահովում, բայց և որպես Հայաստանի դաշնակից` Հայաստանի զինուժի հետ համատեղ ստանձնում է մեր եկրկի պաշտպանությունը»: