2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ժամանակ». ԼՂՀ ՊԲ-ն բերվել է զորանոցային վիճակի

Օրաթերթը անդրադարձ է
կատարել ԼՂՀ ՊԲ-ում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդորւմ են ԼՂՀ ՊԲ մեր աղբյուրները, երեկվանից` երեք օրով ԼՂՀ ՊԲ ողջ տարածքով մեկ հայտարարվել է, բանակի լեզվով ասած, «համար մեկ», եւ ՊԲ-ն բերվել է զորանոցային վիճակի: Մեր տեղեկություններով` պատճառն այն է, որ ղարաբաղյան զինված ուժերի ղեկավարների զորքերի կուտակումներ են նկատել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծով մեկ: Մեր տեղեկություններով, սակայն, ղարաբաղյան զինված ուժերի ղեկավարները առայժմ չեն պարզել, թե արդյոք ադրբեջանական կողմը զորավարժություններ է անցկացնում, թե զորքերի կուտակումն այլ նպատակ է հետապնդում: