Սարկոզին խանդի տեսարան է սարքել
Մամուլում հայտնվել են խանդից կատաղած Նիլոլա
Սարկոզիի նկարները, ում փորձում է հանգստացնել նրա կինը` Կարլա Բրունին:
Barcroft Media-ի պապարացիները նկարահանել են զույգին Բրունիի նոր ֆիլմի նկարահանումներից հետո: Ֆրանսիայի նախագահի կինն այժմ նկարահանվում է Վուդի Ալենի նոր ֆիլմում:
Ֆրանսիական և իտալական ԶԼՄ-ը ենթադրում են, որ նախագահի խանդի պատճառ են դարձել Բրունիի և նրա խաղընկերոջ` Օուն Ուիլսոնի չափազանց ջերմ հարաբերությունները: Նրանց հարաբերությունների մասին ասեկոսեներն արդեն իսկ դուրս են նկարահանման հրապարակից:
Առաջարկվում են նաև այլ տարբերակներ: Հնարավոր է, որ Սարկոզիին նյարդայնացրել է բազմաթիվ նկարիչների ներկայությունը նկարահանման հրապարակում, այն ժամանակ, երբ նա պատրաստ չէր նկարվելուն: Սարկոզիի տրամադրության վրա կարող էր ազդել նաև նախագահի իր ոչ այնքան հաջող գործունեությունը: Վերջին շրջանում հասարակական հարցումները վկայում են նրա վարկանիշի անկման մասին, իսկ բազմաթիվ սկանդալները միայն նպաստում են դրան: