Համաշխարհային բանկը կոչ է անում իջեցնել ցորենի գները
Համաշխարհային բանկի ղեկավար
Նգոզի Օկոնջո-Իվեալան կոչ է արել ցորենի
համաշխարհային արտահանողներին չսահմանափակել արտերկրյա առաքումները, հաղորդում է BFM.ru.-ն:
Օկոնջո-Իվեալան հույս է հայտնել, որ ցորենի խոշոր արտադրողները, այդ թվում` ԱՄՆ-ը, հավասարակշռություն կհաստատեն միջազգային շուկայում` Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանման արգելքի ընդունումից հետո:
Ռուսաստանում երաշտը միջազգային շուկայում հացահատիկի գների աճի պատճառ է դարձել: Գնաճը դեռևս ճգնաժամային չէ, բայց այն էլ ավելի անկայուն է դարձնում աղքատ երկրներիդրությունը, կարծում է ՀԲ-ի ղեկավարը: