2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ադրբեջանցիները Բրայզային պաշտպանում են արշավի միջոցով

Միացյալ Նահանգների ադրբեջանական
սփյուռքը մտադիր է
արշավ կազմակերպել`
ի պաշտպանություն Մեթյու Բրայզայի
թեկնածության Ադրբեջանում
ԱՄՆ դեսպան
ի պաշտոնին, հաղորդում են
ադրբեջանական
ԶԼՄ-երը:

«Հայկական սփյուռքն ամեն ինչ անում է, որպեսզի Բրայզայի թեկնածությունը չհաստատվի: Նրանք այնպիսի խնդիրներ են բարձրացնում, որոնք ընդհանրապես կապ չունեն Բրայզայի և Բաքվում նրա գործունեւոթյան հետ», հայտատարարել է ադրբեջանական սփյուռքի ակտիվիստ Ֆարիզ Հասանովը:

Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին Սենատում հայտնել են, որ դեսպանի նշանակման գործընթացը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:

«Այժմ մենք նամակներ ենք ուղարկում Սենատի անդամներին, թերթերի խմբագրություններին և տարածաշրջանային փորձագետներին` բացատրելով , որ Բրայզայի հարցը հայերի հերթական քաղաքական խաղն է» ,  ասել է սփյուռքի նեկայացուցիչներից Սամիրա Վելիևվան:

Նա նաև նշել է , «հայերը միշտ էլ դեմ են լինելու Ադրբեջանի համար որևէ դրական գիծ պարունակող ցանկացած մտահղացմանը»: