2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինքնաթիռի ուղեկցորդը վիճել է ուղևորների հետ և լքել ինքնաթիռը

Ամերիկյան Jet Blue ավիաընկերության
ինքնաթիռի ուղեկցորդը`Սթիվեն Սլեյթերը,  
 վիճել է
ուղևորների հետ և պահեստային մուտքից լքել է ինքնաթիռը:

Պատահարը տեղի է ունեցել Փիթսբուրգ–Նյու Յորք չվերթի ընթացքում: Ուղեկցորդը խնդրել է ուղևորներին մնալ իրենց տեղերում մինչ ինքնաթիռը վերջնականապես վայրեջք կկատարի: Բայց ուղևորներից մեկը չի ենթարկվել հրահանգին և փորձել է արագ վերցնել իրերը վերևի պահարանից:

  

Սլեյթերը փորձել է կանգնեցնել տղամարդուն, ով ոչ միայն ուշադրություն չի դարձրել նրա խոսքերին, այլ նաև հարվածել է պայուսակով և հրաժարվել ներողություն խնդրել:

Ինքնաթիռի վայրէջքից հետո ուղեկցորդը վրդովված արտահայտվել է ուղևորների մասին և լքել է ինքնաթիռը:

Այժմ  39-ամյա ուղեկցորդ Սթիվեն Սլեյթերը ձերբակալված է` ուղևորների անվտանգությանը սպառնալու և վնաս պատճառելու մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում Սլեյթերին մինչև  7 տարվա ազատազրկում է սպասվում: