2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Հայոց հայրենիքը» կոչ է անում միանալ ընդդիմությանը

«Հայոց հայրենիք» կուսակցությունն այսօր իր երկրորդ համագումարում կոչ է արել բոլոր ուժերին համախմբվել Հայ Ազգային Կոնգրեսի շուրջ:

««Հայոց Հայրենիք»-ը, լինելով ՀԱԿ հիմնադիր անդամներից մեկը, մի կողմ է դնում զուտ կուսակցական - գաղափարախոսական տարաձայնությունները Կոնգրեսի անդամ մյուս կուսակցությունների հետ, քանի որ գերխնդիր ունի վերջ դնել թալանչիական ռեժիմին:

Համոզված ենք, որ միայն նման իշխանությունների ու իշխանավորների իշխանազրկելուց հետո հնարավոր կլինի երկրում ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով գալ իշխանության` գաղափարախոսական, տնտեսական պլատֆորմներն իրականացնելու համար», - մասնավորապես, ասված է կուսակցության հայտարարության մեջ: