2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մուտացիայի ենթարկված ճգնաժամն ազդում է հացի գների վրա

Տարին գյուղատնտեսական արտադրանքի համար անբարենպաստ էր: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ բոլորրին հայտնի ճշմարտությունը ևս մեկ անգամ կրկնել է ԱԺ սոցհարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Բացի հացահատիկից և կարտոֆիլից, այս տարի թանկ էր նաև միրգը», - նշել է Հակոբյանը:

Անդրադառնալով հացի գների աճին` Հակոբյանը բացատրել է, որ Հայաստանը արտադրում է իր սպառման համար նախատեսված հացահատիկի 40 %-ը, մյուս մասը ներկրվում է արտերկրից` հիմնականում Ռուսաստանից: Այդ երկրի որոշումը` սահմանափակել արտահանվող հացահատիկի քանակը, ազդեց Հայաստանում գների վրա:

Հակոբյանի կանխատեսմամբ, սակայն, մոտ ժամականերս հացահատիկի գինը կնվազի: Նա ասել է, որ այժմ նաև կարտոֆիլի գնի նվազման միտում կա, քանի որ լեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաքը արդեն սկսվել է:

Ասուլիսի ընթացքում Հակոբյանի կարծիքը չկիսեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա կարծիքով` առաջիկայում սպասվում է գների բարձրացում:

«Եվ աշխարհում, և Հայաստանում ճգնաժամը չի վերացել, այն մուտացիայի է ենթարկվել», - ասել է Մեսրոբյանը: