Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը սկանդալի կենտրոնում է հայտնվել
Իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ նրանից հետո, երբ մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ապուլա Էդելն այն մարդը չէ, ում անունով ներկայանում է:
Կամերունցի մարզիչ Նիկոլաս Ֆիլիբերի խոսքով` Էդելը կեղծել է իր անձնագրի տվյալները և փոխել է անունն ու տարիքը: Եվրոպայի լիգայի առաջին տուրի խմբային փուլում, որը 1:0 հաշվով ավարտվել է «Պարի Սեն-Ժերմենի» հաղթանակով, ֆրանսիացիների դարպասը անառիկ է պահել ոչ թե 24-ամյա Էդելն, այլ 29-ամյա Ամբրոզա Բեյամը:
Եթե Էդելին մեղավոր ճանաչեն, ապա նրան բանտարկություն է սպասվում, իսկ ֆրանսիական ակումբի հաղթանակը չեղյալ կհամարվի:
Պաշտոնապես Ապուլա Էդելն իր կարիերան սկսել է Հայաստանում` 16 տարեկանից խաղալով հայկական «Փյունիկ» ակումբում, որտեղ 3 խաղաշրջան է անցկացրել, իսկ 2003 և 2004 թվականներին երկրի լավագույն դարպասապահ է ճանաչվել: Այնուհետ, խախտելով պայմանագիրը, կամերունցին սկսել է փախչել է Բուխարեստի «Ռապիդ»: Այստեղ ընդամենը 9 խաղ անցկացնելով` տեղափոխվել է Փարիզ:
«Փյունիկը» բողոք է ներկայացրել և Լոզանի Մարզական դատարանը ռումինական ակումբին մեղավոր է ճանաչել և տուգանել է 100 հազար շվեյցարական ֆրանկով: Նշենք, որ Էդել Ապուլա Էդիմա Բետեն Հայաստան է եկել իր ներկայիս անձնագրով: