2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ցուցադրական դատ. հայցվոր` Հրանուշ Խառատյան, պատասխանող` ՀՅԴ-ական

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի և «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի համագործակցությամբ անցկացվող հերթական Խաղարկային դատավարությունը` Հրանուշ Խառատյանն ընդդեմ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Վրաստանից հրավիրված լրագրողներ
Իրակլի Չիխլաձեն, Յուլյա Ադելխանովան և Նանա Պլիևան:

Հերթական Խաղարկային դատավարության հայցվոր կողմը կլինի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, պատասխանողը` ՀՅԴ Երիտասարդական թևի ղեկավար Արտակ Զարգարյանը:

Նշենք, որ նման ցուցադրական դատավարություններ անցկացվել են նաև Վրաստանում` Չեչնիայի ինքնորոշումն ընդդեմ Ռուսաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև`
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ընդդեմ տարածքային ամբողջականության Լեռնային Ղարաբաղի օրինակի վրա:

Առաջին դեպքում դատական հանձնաժողովի անդամները քվեարկեցին ի օգուտ Չեչնիայի ինքնորոշման,
երկրորդ դատը հաղթեց Ադրբեջանի տարացքային ամբողջականությունը: