2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայ տղամարդը Մոսկվայի շրջանում զբաղվել է ժամկետանց խավիարի վաճառքով

Մոսկովյան շրջանի Բարվիխա ավանի առևտրի համալիրներից մեկում սև խավիարի  մեծ խմբաքանակ է հայտնաբերվել:

Պարզվել է, որ խավիարը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհներով:

Ստուգման ընթացքում նաև 15 կիլոգրամ ժամկետանց կարմիր խավիար է հայտնաբերել, որն ուղարկվել է հետազոտության, ինչպես նաև 8 կիլոգրամ ապխտած թառափ, որն իրացվել է Մոսկվայում տրված փաստաթղթերի շնորհիվ:

Ինչպես պարզվել է, առևտրի կենտրոնի սեփականատերը 45-ամյա հայաստանցի տղամարդ է: Այս պահին հետաքննություն է իրականցվում խարդախությանը մասնակցություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ, հաղորդում է РБК-ն: