Մխիթարյանի թիմը կհանդիպի «Ռոմայի» հետ. Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունը
Չեմպիոնների Լիգայի 1/8-ի եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հանդիպելու է իտալական «Ռոմայի» հետ:
Համաձայն շվեյցարական Նյոն քաղաքում քիչ առաջ ավարտված վիճակահանության` Չեմպիոնների Լիգայի 1/8-ի եզրափակիչում կհանդիպեն.
«Ռոմա» /Իտալիա/ - «Շախտյոր» /Ուկրաինա/
«Միլան» /Իտալիա/ - «Տոտենհեմ» /Անգլիա/
«Վալենսիա» /Իսպանիա/ - «Շալկե 04» /Գերմանիա/
«Ինտեր» /Իտալիա/ - «Բավարիա» /Գերմանիա/
«Լիոն» /Ֆրանսիա/ - «Ռեալ» /Իսպանիա/
«Արսենալ» /Անգլիա/ - «Բարսելոնա» /Իսպանիա/
«Մարսել» /Ֆրանսիա/ - «Մանչեսթեր Յունայթեդ» /Անգլիա/
«Կոպենհագեն» /Դանիա/ - «Չելսի» /Անգլիա/
Նշենք, որ առաջին հանդիպումները կայանալու են փետրվարի 15/16-ին և 22/23-ին, իսկ պատասխան հանդիպումները` մարտի 8/9-ին և 15/16-ին: