2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ռուսաստանում կքննարկեն Գյումրիի ռազմակայանների հարցը

Այսօր ՌԴ Պետդուման կքննարկի 1995 թվականից Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի մասին երկկողմանի համաձայնագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ արձանագրությունը, որը վերաբերում է փաստաթղթի ժամկետների երկարաձգմանը, հայտնում է “ՌԻԱ Նովոստի»-ն:

Արձանագրությունը ստորագրվել էր Երևանում 2010 թվականի օգոստոսին: Պայմանագիրը ուժի մեջ պիտի լիներ 25 տարի, արձանագրությունը երկարաձգում է համաձայնագրի ժամկետները մինչև 49 տարի (սկսած 1995-ից):

Փոփոխությունների համաձայն` համաձայնագրի` ուժի մեջ լինելու ժամկետները յուրաքանչյուր անգամ մեխանիկորեն երկարաձգվելու են 5 տարով, եթե կողմերից ոչ մեկը գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին 6 ամսյա ժամկետներում, որ մտադիր չէ երկարաձգել համաձայնագիրը:

Քանի որ ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանում լինելու ընթացքում, բացի ՌԴ-ի շահերը պաշտպանելուց, հայկական ռազմական ուժերի հետ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսաստանյան կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին ժամանակակից և համատեղ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովել: