2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Փլանքինգից հետո բրիտանացիները որոշել են թռչել լողավազանի վրա (ՖՈՏՈՇԱՐՔ)

Փլանքինգով բուռն տարվածությունից հետո բրիտանացիներն այժմ մեկ այլ հոբի են գտել, որը կոչվում է leisure dive (ազատ սուզում):

Ջրի մեջ ցատկելու պահին  leisure dive-ով զբաղվողը պետք է այնպիսի դիրք ընդունի, կարծես, պառկած է լողափին, ձեռքերը գլխի տակ: Այդ պահին հատուկ օպերատորը պետք է հասցնի նկարահանել նրան:

Այս զվարճանքի սիրահարները LeisureDive.com կայքում հավաքում են ամենահաջողված լուսանկարները և գործում են Live and let dive (ապրիր և թույլ տուր սուզվել) կարգախոսի ներքո:

Կայքում հնարավոր է նաև խորհուրդներ գտնել այն մասին, թե ինչպես կարելի է ամենազվարճալի դիրքն ընդունել ցատկելիս:

Գլխավորն այն է, որ մարմինը ջրի մակերեսին զուգահեռ դիրք ընդունի:  Համապատասխան դիրք ընդունել հասցնելու համար անհրաժեշտ է թռչել բարձրությունից: