Գյուղնախարարն ասուլիսի է հրավիրում միայն իրեն ցանկալի ԶԼՄ-ներին
Թեև կառավարության բոլոր նիստերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում է թափանցիկ աշխատել`տեղեկատվությունը մատչելի դարձնելով լրատվամիջոցներին, սակայն որոշ նախարարներ շարունակում են ցուցադրաբար չհարգել նրա հանձնարարությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ երեկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել`տեղյակ պահելով միայն իրեն ցանկալի լրատվամիջոցներին:
«Որպեսզի անցանկալի հարցադրումներից զերծ մնա, նրա աշխատակցուհին զանգել է յուրային լրատվամիջոցներին և տեղեկացրել ասուլիսի մասին`զգուշացնելով, որ այդ հույժ գաղտնի տեղեկությունը չտարածեն», - գրում է օրաթերթը: