2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«ԱրմենՏել»-ին «թալանած» տղամարդը բերման է ենթարկվել

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Ախլաթյան գյուղի մի բնակչի, որը 2010 թ. հուլիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն գյուղի դաշտերից գողացել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 15 հենասյուն, 30 հենասյան միջաթումբ և 2.400 մ հաղորդալար, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Կատարվում է քննություն: