2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Աղվան Հովսեփյանն արդեն հրաժարականի դիմո՞ւմ է գրել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը դրական է պատասխանել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք ուժի մեջ է իր այն հայտարարությունը, համաձայն որի Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013 թվականը` իր լիազորությունների ավարտը:

Չնայած դրան, օրաթերթը նշում է, որ տեղեկություններ կան, թե Հովսեփյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը, այն ներկայացրել Սերժ Սարգսյանին և այդ մասին կհայտարարվի ավելի ուշ:

«Սուտ է», - այդ տեղեկատվությամբ կապակցությամբ «ՀԺ»-ի թղթակցին ասել է Տռուզյանը:

Այնուամենայնիվ, թերթն ընդգծում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որի անունն այդ պաշտոնի համար դեռ վաղուց էր հոլլովվում, բայց Սերժ Սարգսյանին չէր հաջողվում Հովսեփյանից հրաժարականի դիմում կորզել:

«Ենթադրվում է, որ աղմկոտ հրաժարականների նոր փուլը կարող է սկսել եկող շաբաթվանից», - գրում է օրաթերթը: