Հովոն՝ «Հարսնաքարի» դեպքի մասին. «Ձեզ ներողը մարդը չէ»
Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը (Հովոն) «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է «Հարսնաքար»-ում կատարված միջադեպին:
«Ուզում եմ չար ու դաժան բան գրեմ «Հարսնաքար»-ի և դեպքի մասին, բայց մեղքերս և Քրիստոնեությունը ինձ թույլ չեն տալիս... պարզապես զգուշացնում եմ... որ այդ դեպքը իրագործողները, այդպիսի մթնոլորտը հովանավորողները և այդ երևույթի նկատմամբ անտարբեր անցնողները ստանալու են պատասխանը կյանքից... ձեզ ներողը մարդը չէ ... որ ների կամ ոչ....»,- «Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ՝ գրել է Ազոյանը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժել է 4 մարդ, որոնցից մեկի՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: