2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը փոխեց առաջին բանակային կորպուսի հրամանատարին

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ գնդապետ Տիգրան Փարվանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: