Ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները
Երևանում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին և 6-ին Ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները հետևյալ ուղղություններով.
- դեպի Ազատության պողոտա, - դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցներ, - դեպի Դավիթ Բեկ փողոց: