2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սուրիկ Խաչատրյանը կարող է «սեփական մարզպետ» ունենալ

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել Սյունիքի մարզպետ, գրում է «168 ժամ» պարբերականը:

«Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Սուրիկ Խաչատրյանը կունենա սեփական մարզպետ: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում ունի իր ազդեցությունը, որն ապահովում էր ոչ այնքան մազպետի պաշտոնով, որքան ունեցած տնտեսական հսկայական ազդեցությամբ: Այս տնտեսական ազդեցությունը նա շարունակելու է պահպանել, իսկ դա նշանակում է, որ նույն չափով պահպանելու է ազդեցությունը մարզպետի նշանակմամբ», - նշում է թերթը: