2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ձյան պատճառով Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան

Երեկ Հայաստանի տարածքում տեղացած ձյան և ձնախառը անձրևի հետևանքով Հայաստանի տարածքում դժվարանցանելի ճանապարհներ կան։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, դրանք են Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները և Սելիմի լեռնանցքը:

Այս առավոտյան թաց ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում:

ԱԻ նախարարությունը նաև նշում է, որ Վրաստանից ստացած տեղեկությունների համաձայն, 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: