2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նախարարից պահանջեցին կանանց ապրանքի հետ չհամեմատել

Կանանց իրավունքներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից պահանջում են ներողություն խնդրել կանանց ապրանքի հետ համեմատելու համար։ Այսօր նրանք բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ դատապարտելով Կարապետյանի երեկ հնչեցրած արտահայտությունը։ Գյուղնախարարը Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խոսել է կարտոֆիլի իրացման խնդրի մասին՝ ասելով․ «Երբ որ գնորդը գալիս է, պիտի ապրանքդ տաս, տենց խոսք կա՝ աղջկա ուզողը գալիս ա, պիտի տաս»: