2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գյուղացին՝ վարչապետին․ Չի կարելի փակվել սեփական ընտանիքի պատերի մեջ

Երեկ շատ դրական էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Կալավան և այլ գյուղեր` փորձելու տեղում հասկանալ տնտեսական հաջողության տրամաբանությունը: Երկար տեսանյութի (ստորև) վերջում մի շատ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունենում վարչապետի և գյուղի հաջողված փորձով կիսվող Ռոբերտ Ղուկասյանի միջև: Վարչապետն ավելի շատ շեշտում է առանձին մարդու արածը.

- Ես այս տեսանյութը վերնագրելու եմ «Անհատական ջանքի մասին»...
Այնուհետև Ռոբերտը ավելացնում է.
- Կարևորը մյուս գյուղացիների միանալն է, անկախ նրանից, թե ով երբ կմիանա... համայնքը շատ հզոր ուժ է...
Վարչապետը ասում է.
- Բայց կան մարդիկ, որ առավոտից երեկո բահը ձեռքին, ասում են, որ արդյունքի չեն հասնում: Ու կարևորը այստեղ միտքն է` գաղափարը:
Ռոբերտը կրկին ասում է .
- Այո և ամենակարևոր միտքն այն է, որ չի կարելի փակվել սեփական ընտանիքի պատերի մեջ, պատեր շարել ու առանձնանալ, պետք է բացվել ամբողջ գյուղի առաջ:
Վարչապետն ասում է.
- Այո, ճիշտ եք, համագործակցությունը, շատ կարևոր բան եք ասում...

Այս ամենը նշանային է անհատական ջանքի և կոլեկտիվ ինքնակազմակերպման փոխլրացման առումով... արժի հասկանալ, թե ինչու են մինչև հիմա գյուղացիների մեծ մասը ձգտում միայնակ հարստանալ և չմիավորվել համագյուղացիների հետ:

ՀԳ. Իսկ պետությունը մեծ խթան կարող է ստեղծել այդ գյուղմիավորումներին նպաստելու և գյուղատնտեսական բաշխման ցանցեր ձևավորելու միջոցով:

Վահրամ Սողոմոնյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ