Ուկրաինան պատրաստվում է հրաժարվել պարտադիր զինծառայությունից
Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը հայտարարել է, որ Ուկրաինան շարժվում է պարտադիր զինծառայության չեղարկման և ՆԱՏՈ֊ի ստանդարտներին համապատասխան մասնագիտացված բանակ կազմավորելու ուղղությամբ։ Նախարարն ընդգծում է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է «հստակ ռազմական կարիերա և պաշտպանված իրավունքներ ունենա»։
«Դա շուտ չի լինի, չի լինի մեկ տարվա ընթացքում, բայց դա իմ անձնական նպատակն է՝ չեղարկել զորակոչը։ Դա պետության դիրքորոշումն է առհասարակ։ Մենք շարժվում ենք դեպի մասնագիտացված բանակ ունենալը՝ ՆԱՏՈ֊ի մշակած ստանդարտներին համապատասխան։ Յուրաքանչյուր զինծառայող պետք է իմանա իր տեղը, պետք է հստակ կարիերա ու պաշտպանված իրավունքներ ունենա։ Մենք պետք է մրցակցություն ունենանք լավագույն մարդկանց ընտրության հարցում», - ասել է Զագորոդնյուկը։
Նա նաև նշել է, որ լավ, ժամանակակից տեխնիկան ուկրաինացի զինվորականների համար՝ Ուկրաինայի հնարավորությունների մաս է կազմելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Ուկրաինայում սկսվել է աշնանային զորակոչը՝ մինչև տարվա վերջ հրատապ ծառայության համար։ Ծառայության կանցնեն 20-27 տարեկան շուրջ 15 հազար նորակոչիկներ, ովքեր ազատման կամ տարկետման հնարավորություն առհասարակ չունեն։