2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ղարաբաղում զոհված երկու զինվորների դեպքերը քննվում են որպես ինքնասպանություն

Ղարաբաղի Պաշտպանության բանակում երկու զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործեր են հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 20-ամյա զինծառայող՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանը և շարքային զինծառայող՝ 20-ամյա Տիգրան Մանվելյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում են ստացել փետրվարի 12-ին։ Մխոյանը՝ ժամը 11։30-ի սահմաններում, իսկ Մանվելյանը՝ 13։00-ի սահմաններում։ Նրանք մահացել են զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։

Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդմամբ, դեպքերը տեղի են ունեցել երկու տարբեր զորամասերում։

Քրեական գործերը հարուցվել են երկրորդ կայազորային քննչական բաժնում։