2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ցմահ բանտարկյալները գդալի օգնությամբ փախել են իսրայելական բանտից

Պաղեստինցի վեց բանտարկյալներ փախել են իսրայելական «Գիլբոա» բանտից։

Բանտախցի զուգարանից նրանք ամիսներ շարունակ ժանգոտած գդալով թունել են փորել, որի միջով դուրս են եկել ճանապարհ։ Դաշտերով վազելիս նրանց նկատել են տեղի ֆերմերներն ու դիմել ոստիկանություն։

BBC-ի հաղորդմամբ՝ փախածների թվում են «Ալ Աքսայի նահատակների բրիգադի» նախկին հրամանատար Զաքարիա Զաբեյդին և «Իսլամական ջիհադի» հինգ զինյալներ, որոնցից չորսը դատապարտվել էին ցմահ, մեկը՝ 2 տարվա ազատազրկման: Զաբեիդիի վճիռը դեռ կայացված չէ։

https://twitter.com/AAhronheim/status/1434759378092138503?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1434759378092138503%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnovayagazeta.ru%2Farticles%2F2021%2F09%2F06%2Fiz-izrailskoi-tiurmy-gilboa-cherez-tonnel-sbezhali-shestero-palestintsev-ikh-schitaiut-kraine-opasnymi-news

Իսրայելը զինյալներին «ծայրահեղ վտանգավոր», իսկ նրանց փախուստը՝ «անվտանգային և հետախուզական խոշոր ձախողում» է անվանել։ Պաղեստինյան որոշ խմբավորումները փախուստը «հերոսական» են հռչակել։

«Գիլբոան», ի դեպ, համարվում է Իսրայելի «ամենաապահով» բանտերից մեկը։