ԱՄՆ-Թայվան, Չինաստան-ԱՄՆ, Թայվան-Չինաստան
Վերջին տասնամյակներում սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թայվան։ Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը կարող է ժամանել Թայվան։
Նման լուրերին Չինաստանը կտրուկ էր արձագանքել՝ սպառնալով, որ Չինաստանի ժողովդրա-ազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստելու և զգուշացնելով ԱՄՆ նախագահին «կրակի հետ չխաղալ»։
Այնուամենայնիվ, Քիրբին զգուշացրել է՝ Պեկինը կարող է արձագանքել այս այցին ռազմա-ծովային և օդային գործողություններով և հետագա «կեղծ իրավական հավակնություններով»՝ օրինակ, մայրցամաքային Չինաստանը Թայվանից անջատող Թայվանի նեղուցի վերաբերյալ, որը, ըստ Պեկինի, միջազգային ծովային ճանապար չէ։
Ոչ բոլոր թայվանցիներն էին կողմ ԱՄՆ կոնգրեսսականի այցելությանը․ մի խումբ ցուցարարներ հավաքվել էին հյուրանոցի առաջ, որտեղ Փելոսին պատրաստվում է գիշերել (նրա համար Թայբեյի հյուրանոցներից մեկում մի ամբողջական հարկ են առանձնացրել)։Chinese tanks moving on Fujian beaches in Taiwan proximity as people are out there swimming. pic.twitter.com/Mp7YDq65F6
— Intelsky (@Intel_sky) August 2, 2022
Պաստառներին գրված է․ «Ամերիկացի կախարդ, հեռացիր Թայվանից», «Հեռացիր, վտանգներ ստեղծող Փելոսի»
Ցուցարարների մի խումբ էլ ամերիկացի կոնգրեսսականին դիմավորել է աջակցող պոստերներով։
Պաստառին՝ «Թայվանի Հանրապետությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին»
Սպասվում է, որ Նենսի Փելոսին Թայվանում է մնալու մինչև վաղը ժամը 17։00-ն․ մինչ այդ նա պատրաստվում է մամուլի ասուլիս անցկացնել հյուրանոցում, ինչպես նաև հանդիպել Թայվանի ղեկավարի և տեղի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Փելոսին Կոնգրեսում իր ավելի քան երեք տասնամյակների ընթացքում եղել է Չինաստանի համառ քննադատներից։ Մի անգամ Պեկինի Տյանանմեն հրապարակում բաներ է դրել՝ ի հիշատակ 1989-ին ժողովրդավարամետ ցույցերի արյունալի բռնաճնշումների ժամանակ զոհվածների: Փելոսին նաև 2019 թ. Հոնկոնգում դեմոկրատական բողոքի ցույցեր ի աջակից էր։