Ռուսաստանցու հետապնդումը Երևանում «ընկերուհին էր բեմադրել»
Ռուսաստանցի սթենդափ կոմիկ Տատյանա Շչուկինան խոստովանել է՝ Հայաստանում քաղաքական հետապնդման իրականում չի ենթարկվել, ամենայն հավանականությամբ՝ Երևանում տեղի ունեցածը բեմադրել է իր իսկ ընկերուհին։
Հունիսին Երևանում բերման էին ենթարկել ռուսաստանցի սթենդափեր Տատյան Շչուկինայի ըկներոջն ու ընկերուհուն՝ Սվետլանա Բոգաչևային։ Շչուկինան հայտարարել էր, թե երևանյան ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել է իր ընկերներին, որոնց միջոցով փորձում է հասնել անձամբ իրեն։ «Եթե ինձ Ռուսաստան վերադարձնեն, ինձ բանտ կամ մահ է սպասվում՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության համար», - գրել էր կոմիկը և քաղաքական ապաստան հայցել (երրորդ երկրներից)։
Նույն օրը նրա ընկերոջն ու Սվետլանա Բոգաչևային ազատ էին արձակել, ավելի ուշ հայտի էր դարձել, որ նրանք միասին տեղափոխվել են Ստամբուլ։
Չնայած գործի հետ առնչված
, որ Երևանում տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ չուներ, Շչուկինան մինչ այժմ պնդում էր, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ հունիսյան դեպքերը մեկնաբանելով որպես դրա մի մաս։Արդեն այսօր՝ դեպքից 3 ամիս անց, Տատյանա Շչուկինան հայտարարել է, որ խարդախության զոհ է դարձել․ հայաստանյան ոստիկանների գործողությունները, ըստ նրա, «ամենայն հավանականությամբ» հենց իր ընկերուհու՝ հունիսին բերման ենթարկված Սվետլանա Բոգաչևայի կեղծ «մատնության» հետևանքն էին։ Ռուսաստանում իր նկատմամբ «քաղաքական հետապնդումը» ևս Բոգաչևան է բեմադրել։
«Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, ամենայն հավանականությամբ, ցնորք էր։ Ամենայն հավանականությամբ, հենց նա էր մեր վրա մատնություն գրել։ Ինչը, իհարկե, չի ժխտում այն փաստը, որ ոստիկաններն իրոք առևանգել էին Միշային և սպառնում էին նրան։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա։ Կներեք ինձ», - թվիթերի իր էջում գրել է կոմիկը՝ հավելելով․ «Այն ամենը, ինչ կապված էր իմ կյանքի հետ, պարզվեց՝ կեղծիք է։ Ես լքել եմ երկիրը ՝ վստահելով այս կնոջը։ Ես ապրում էի բացարձակ ստի մեջ»։
Ըստ Շչուկինայի, պարզվել է, որ Սվետլանա Բոգաչևան, որի հետ նա մի քանի տարի ընկերություն է անում և բնակարան կիսում, կեղծել և բեմադրել է ոչ միայն նրա քաղաքական հետապնդման պատմությունը (և Ռուսաստանում, և Հայաստանում), այլ նաև սեփական քաղցկեղը և մի շարք այլ միջադեպեր։
https://twitter.com/tanchaizer/status/1568850167033380864
Բոգաչևան, ըստ այս վարկածի, ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի անունից «շփվել է» Շչուկինայի հետ, կեղծ նամակագրություններ է վարել նաև իր բուժող բժշկի և մի քանի այլ հորինված մարդկանց անունից։ Տարիներ շարունակ նա գումար է ստացել Շչուկինայից, նրա ընկերներից և հարազատներից՝ իբր բուժվելու, մարդկանց օգնելու համար կամ այլ պատրվակներով։ Տատյանան ավելի ուշ հավելել է՝ իրականում նա բոլոր այս պատմությունները կեղծելու վրա ավելի շատ գումար է ծախսել, քան ստացել է որպես օգնություն։ Շչուկինայի խոսքով՝ տարիներ տևած խաբեությունը Բոգաչևան բացատրել է նրանով, որ տառապում է շիզոֆրենիայով։
Շչուկինայի հրապարակած փաստաթղթերի համաձայն, Սվետլանա Բոգաչևան Ռուսաստանում բժիշկ է աշխատել։