Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը որոշել է պահել Աղվան Հովսեփյանին. աղբյուր

Սերժ Սարգսյանը որոշել է պահել Աղվան Հովսեփյանին. աղբյուր

Սերժ Սարգսյանը ԱԺ-ին կրկին առաջադրելու է Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Այս մասին, հղում կատարելով իր աբյուրներին, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13-ին լրանում է Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին, և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք ԱԺ քառօրյայի ժամանակ տեղի կունե­նա ՀՀ նոր գլխավոր դատախազի ընտրությունը:

Թերթն ընդգծում է, որ վերջին ամիսներին շրջանառվում էին գլխավոր դատախազի պաշտոնի հավակնորդների մի շարք անուններ, որոնց թվում՝ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՔԾ նորանշանակ ղեկավար Վահրամ Շահինյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախա­գահ Դավիթ Հարությունյանը, փոխոստիկանապետ, ոստիկանության քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Բոլոր թեկնածուների հույսերը, սակայն, ի դերև են լինելու, նշում է թերթը: