ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել Գևորգ Կոստանյանը: Այսօր Ազգային ժողովում 130 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Նրանցից 103-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ, 2-ի դեպքում քվեներն անվավեր են ճանաչվել:
Նշենք, որ մինչ փակ քվեարկությունը ՀԱԿ (7 անդամ) և «Ժառանգություն» (5 անդամ) խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, ՀՅԴ-ն հայտարարել էր, որ մասնակցելու է ազատ ռեժիմով: ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և պատգամավոներ Միքայել Մելքումյանն ու Գուրգեն Արսենյանը խոսափել են լրագրողներին ասել՝ ունեն միասնական դիրքորոշում, թե՝ ոչ: