Home / Շուկա / Հայաստանի Կառավարությունը առաջարկում է 1 ժամ քիչ աշխատել

Հայաստանի Կառավարությունը առաջարկում է 1 ժամ քիչ աշխատել

Սոցապն առաջարկում է աշխատանքային օրը կրճատել մինչև օրական 7 ժամ։

Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։

Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ։ Փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին՝ գրում է Արմենպրեսը։

Հիմնավորման համաձայն, փոփոխությունների նպատակն աշխատավորների կյանքի պայմանների բարելավումն է՝ բալանսի բերել աշխատանքն ու անձնական կյանքը, հնարավորություն ստեղծել, որ մարդիկ ավելի շատ ժամանակ հատկացնեն ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը։ Նշվում է, որ միջազգային փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատաժամանակի կրճատումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը։ Փոփոխությունը, ըստ հեղինակների, կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ պետական և մասնավոր հատվածներում։

Փոփոխությունների արդյունքում, ակնկալվում է ծախսերի և եկամուտների որոշակի աճ՝ պայմանավորված հնարավոր նոր հաստիքների ստեղծմամբ։ Պետական բյուջեի վրա անմիջական բացասական ազդեցություն չի կանխատեսվում։

Նախագծի հեղինակը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։

Հայաստանյան աշխատաշուկայի արտաօրենսդրական վիճակի մասին տե՛ս

Աշխատողների շահագործումը՝ MG և City սուպերմարկետների օրինակներով

Գործատուից բողոքելը վտանգավոր է և անիմաստ, ստուգումները՝ ձևական