Աշխատավորների միջազգային օրվան նվիրված ավանդական երթին մասնակցեց միայն Պետհիմնարկների և ՏԻՄ աշխատողների արհմիությունը՝ բարձրաձայնելով իրենց աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները։ Հանրային ծառայողների արհմիությունը չունի «սոցիալական երկխոսության ինստիտուտ», որին կարող է դիմել աշխատանքային պայմանների բարելավման առաջարկներով։ Նույնիսկ արհմիություն հիմնելու նախաձեռնությունն ու հանդիպում գործատուների փափուկ խոչընդոտներին, ծայրահեղ միջոց համարվող գործադուլի իրավունքը մնում է ձևական, սոլիդարության գործադուլի իրավունք առհասարակ չկա՝ նույնիսկ թղթի վրա։
Թեև պլանավորված էր, որ միջազգային օրվան նվիրված միջոցառմանը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ևս պետք է մասնակցի, սակայն երեկ երեկոյան ՀԱՄԿ-ը չեղարկել էր միջոցառումը՝ մատնանշելով «երկրում ստեղծված իրավիճակը»։
Ի սոլիդարություն հանրային ծառայողների՝ երթին միացել էին նաև մարքսիտական խմբեր և մարդիկ, որոնք պարզապես ուզում էին նշել Մայիսի մեկը։