Ռուսաստանն ավարտել է հարյուր Т-90С տանկերի առաջին խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին․ հնարավոր է նույն ծավալի երկրորդ խմբաքանակի մատակարարումը։ Այս մասին «Կադեքս-2014» ցուցահանդեսի ժամանակ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը։
«Ամբողջ խմբաքանակը՝ 100 տանկ, արդեն ուղարկվել է․ [մատակարարումն] ավարտվել է շուրջ մեկ ամիս առաջ»,- ասել է նա։
Բիրյուլինի խոսքով՝ իրականացված պարտավորագրից բացի, գոյություն ունի Բաքվին ևս 100 տանկ մատակարարելու տարբերակ։ «Երկրորդ մասի վերաբերյալ, սակայն, դեռևս պայմանագիր չկա»,- նշել է նա։
Բիրյուլինը հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները Մի-171 և Մի-35 ուղղաթիռների շուրջ, առաքման են պատրաստվում նաև զրահափոխադրիչներ, ականանետներ, հաուբիցներ, թեթև հրազեն։