Home / Հայաստան / Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին հետախուզման մեջ է

Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին հետախուզման մեջ է

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին, ով մեղադրվում է 22-ամյա երիտասարդին դանակահարելու մեջ, դեռ չի հայտնաբերվել, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։

Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ Սեդրակ Օսիպյանը հունիսի 1-ին, ժամը 22.30-ին Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով վիրավորել է Վանուշ Ալեքսանյանին, ով այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ News.am-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հերքել էր, թե դանակահարողն իր ազգականն է։ Ավելի ուշ նա պնդել էր, թե իր եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, որևէ առնչություն չունի դանակահարության հետ։