հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հարկահավաքի բյուջե». պատգամավորը հիշեցրել է կառավարության ոչ նպատակային ծախսերի մասին

«Հարկահավաքի բյուջե». պատգամավորը հիշեցրել է կառավարության ոչ նպատակային ծախսերի մասին

Կառավարությունը ոչ նպատակային ձևով է օգտագործում պահեստային ֆոնդը: Այս մասին 2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ պահեստային ֆոնդից մարվել է, օրինակ, Հանրային հեռուստատեսության վերցրած սխալ բիզնես վարկը, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից վերցված 140 միլիոն դրամն օգտագործվել է ուսանողների վարձերը մարելու համար:

«Քաղաքական կառույցն իրավունք չունի այսպիսի գործունեությամբ զբաղվել, այն էլ` 180 աշխատատեղ ունեցող հիմնադրամը»,- ասել է Արամ Մանուկյանը: 

Նա նաև  դատապարտել է  բյուրոկրատական ապարատում հաստիքների ավելացման և  աշխատավարձերի`մինչև 230 տոկոս բարձրացման քաղաքականությունը: Պատգամավորը նշել է, որ միայն 1000  հաստիք է բացվել նորաստեղծ Քննչական կոմիտեում:

Ըստ Արամ Մանուկյանի` ոչ նպատակային ծախսերի ֆոնին Կառավարությունը ոչինչ չի հատկացնում ռազմավարական նշանակություն ունեցող Եղվարդի ջրամբարի շինարարությանը, թեև ավելի քան 10 տարի է` նման որոշում կա:

Բյուջեի նախագծին գնահատական տալով՝ Մանուկյանն ասել է, որ դա հարկահավաքի բյուջե է, դրա տրամաբանությունն է ոչ թե ներդրում անել ոլորտներում, որոնք հետագայում կարող են փող բերել, այլ միայն հնարավորինս շատ փող հավաքել: