հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Անհայտ անձինք հարձակվել են Արամ Մանուկյանի վրա

Անհայտ անձինք հարձակվել են Արամ Մանուկյանի վրա

Դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են և ծեծի ենթարկել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին, հաղորդում է Tert.am կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: 

Դեպքը տեղի է ունեցել Սոսեի 2/2 հասցեում, որտեղ բնակվում է Արամ Մանուկյանը: Ոստիկաններն այս պահին գտնվում են դեպքի վայրում: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանությունից հաստատել են պատգամավորի վրա հարձակման տեղեկությունը: «Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»,- հաղորդել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ այս շաբաթ հարձակման էին ենթարկվել նաև ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Սարգսյանը: Երեկ Եռյակի հանրահավաք-երթի ընթացքում ելույթ ունեցողները, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դատապարտել էին ազատամարտիկների վրա հարձակումները: