հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ազատամարտիկների վրա հարձակումները Եռյակի հանրահավաք֊երթի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)

Ազատամարտիկների վրա հարձակումները Եռյակի հանրահավաք֊երթի ուշադրության կենտրոնում (ՎԻԴԵՈ)

Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Երևանում հանրահավաք֊երթ է անցկացրել ոչ իշխանական Եռյակը՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն»։ Հայաստանում մարդու իրավունքների խնդիրները բարձրացնող հանրահավաք֊երթն անցկացվում է 2008 թվականից․ դրա նախաձեռնողն է եղել ՀԱԿ դաշինքը, ապա «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։

Այս տարի, բացի ՀԱԿ կուսակցության անդամներից, երթին մասնակցել են ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները՝ Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուստամ Գասպարյանը, Էլինար Վարդանյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ: Երթին մասնակցելու էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում նա հարթակ չի բարձրացել և ելույթ չի ունեցել:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ երեկ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի, իսկ այսօր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի վրա կատարված հարձակումները իշխանության ձեռքի գործն են և վկայում են, որ իշխող ռեժիմը գտնվում է հոգեվարքի մեջ և վախենում է համաժողովրդական ընդվզումից:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների համատարած խախտումները կանխելու համար պետք է ամբողջական իշխանափոխություն, և Եռյակը դրան ուղղված ծրագիր կներկայացնի:

«Համաժողովրդական շարժումն առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը՝ ներառյալ հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որի նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը»,- ասել է նա:

Ազատամարտիկների վրա հարձակումներին անդրադարձել է նաև ազատամարտիկմ Սմբատ Հակոբյանը՝ ընդգծելով, որ նման քայլերով իշխանությունն իրենց չի վախեցնի։

ԲՀԿ֊ական պատգամավոր էլինար Վարդանյանն իր ելույթում ընթերցել է մի քանի հոդվածներ ՀՀ սահմանադրությունից հայտարարել, որ դրանցում ամրագրված մարդու իրավունքները չեն պաշտպանվում:

«Մարդու իրավունքերի համատարած խախտումը չէ՞ արդյոք պատճառը, որ մեր հայրենակիցներ արտագաղթում են: Խախտում չէ՞, որ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է 18.000 դրամ: Խախտում չէ՞, որ նվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղին հասնելու միտում էլ չունի: Մարդու իրավունքի խախտում չէ՞, որ փոքր և միջին ձեռնարկատերը կանգնած է օրվա հացը վաստակելու վտանգի առաջ»,-ասել է ԲՀԿ֊ական պատգամավորը: