Կա քաղաքական որոշում առաջիկայում ազատ արձակել Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված մի քանի անձանց։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա։
Թերթի տեղեկություններով՝ խոսքը, մասնավորապես, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Հովսեփ Խուրշուդյանի մասին է:
Նշենք, որ երեկ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում