Աբխազիայի
արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, համաձայն որի
Աբախազիայում տեղակայվել է ռուսական
զենիթային հրթիռային համակարգ` С-300, հաղորդում է BBC–ն:
Աբխազիայում մեկ զենիթային հրթիռային համակարգի տեղակայման մասին հայտնել է ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ–մայոր Ալեքսանդր Զելինը: Գվինջիայի խոսքերով` Զելինի հայտարարությունը սխալ է ընկալվել:
Տեղեկատվական գործակալությունները Զելինի խոսքերը
փոխանցել են հետևյալ կերպ. “Մենք տեղակայել ենք С-300 համակարգ Աբխազիայի
տարածքում: Այն հակաօդային պաշտպանության միջոցների հետ միասին կարգավորում է Աբխազիայի
և Հարավային Օսիայի հակաօդային խնդիրները”:
Թբիլիսին արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ է
հանդես եկել, ըստ որի` Աբխազիայում С-300-ի տեղակայումը վտանգ է ներկայացնում Վրաստանի և ՆԱՏՕ-ի
համար: