Թուրքական ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում է հայուհի Աննա Դավթյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավթյանի դին գտել էին Սամսուն քաղաքում, նա անճանաչելի է եղել: Դավթյանը հղիության յորթերորդ ամսին էր գտնվում: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը, Թուրքիայի ոստիկանությունն այս պահին քննում է թրաֆիքինգի (մարդավաճառության) վարկածը: Քննիչներն արդեն մի շարք հարցաքննություն են իրականացրել, սակայն առայժմ մամուլին կոնկրետ տեղեկատվություն գործի ընթացքի մասին չի հաղորդվում: