Home / Հայաստան / Սոչիում հայաստանցին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սոչիում հայաստանցին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սոչիի շրջանային դատարանը Հայաստանի Հանրպետության
քաղաքացուն մեղավոր է ճանաչել սպանության մեջ:

Սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 22-ին: Այդ օրը
մեղադրյալը հանդիպել է իր ընկերներին և նրանց սրճարան է հրավիրել, որտեղ էլ սկսվել
է վեճը, հաղորդում է
Yuga.ru-ն:

Վեճի ընթացքում, որը շարունակվել է կանգառում,
դատապարտյալը դանակով հարվածել է ընկերոջը: Հարվածը ուղիղ սրտին է դիպչել:

Վիրավորվածը հենց նույն օրը մահացել է Սոչիի
քաղաքային հիվանդանոցում:

Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել
կանխամտածված սպանություն կատարելու մեջ և դատապարտել է 7 տարի ազատազրկման: