Home / Армения / Հայաստանում խոստանում են պատժել հացի գները բարձրացնողներին

Հայաստանում խոստանում են պատժել հացի գները բարձրացնողներին

«Սպառողների իրավունքների պաշտպանություն»
հ/կ նախագահ Աբգար Եղոյան
ն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե ցորենի գների թանկացումը
նա կապում է Ռուսաստանի վարչապետի հայտարարության հետ:

«Թանկացման միակ
պատճառը ՌԴ վարչապետի հայտարարությունն էր, որ
նրանք մինչև աշուն արգելում են ցորենի
արտահանումը, որն ընդհանուր 20 միլիոն տոննա
է  եղել ամեն տարի, բայց
չգիտես ինչու ոչ մեկ
չի լսում և արհամարհում է ԱՄՆի հայտարարությունը, որ 15 միլիոն տոննա այս տարի
ավելի շատ ցորեն
է  արտահանելու»,- ասել է Աբգար Եղոյանը:

Նա նաև նշեց, որ
4 օր առաջ
միջազգային բորսայում 5 դոլարով ընկավ ցորենի տոննայի արժեքը, մինչդեռ Հայաստանում որոշ
տնտեսվարողներ փորձում են անհիմն
խուճապ առաջացնել` բարձրացնելով ալյուրի
և հացի գները:

Աբգար Եղոյանը խորհուրդ տվեց լրատվամիջոցներին այդ ջրաղացի վրա ջուր չլցնել: «Չպիտի անընդհատ պտտվող ձնագնդի նման խոսենք ցորենի թանկացումից, եկեք
ասենք, որ
այդ թանկացումը անհիմն է
ուղղակի,- ավելացրել է բանախոսը:

Աբգար Եղոյանը խոստացել
է նաև, որ
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշակի պատժամիջոցներ կկիրառի` կապված թանկացման հետ, քանի որ ապրանքը թանկ գնով չի մտել
երկիր և բոլոր
գնումները կատարվել են էժան
գներով: