Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով այսուհետ եվրոպական երկրներին մատակարարվելու
է թուրքմենական նավթ, հաղորդում է Грузия Online-ը` վկայակոչելով British Petroleum-ի հայտարարությունը: Ընկերության տվյալների համաձայն` թուրքմենական հումքը
նավթի ընդհանուր ծավալի 5%-ն է կազմում:
Նավթատարի հզորությունը նախատեսված է օրական 800 հազար բարել նավթի համար:
Նավթը Թուրքմենիայից Բաքու հասնում է Կասպից
ծովով` տանկերների միջոցով:
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով
անցնող նավթատարը Թուրքմենիային հնարավորություն է տալիս իր հումքն արտահանել
Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: