Լատինանամերիկյան երկու հզոր ավիափոխադրիչները` չիլիական LAN ընկերությունն ու բրազիլական TAM-ը, միավորվելու են `մեկ ընդհանուր ընկերություն ստեղծելու համար: Ընկերությունների միջև արդեն ստորագրվել է նրանց
մտադրությունը հաստատող փաստաթուղթ, հաղորդում է France24 հեռուսատաալիքը:
TAM ընկերությունը պատասխանատու է բրազիլական ավիափոխադրումների 43%-ի համար:
Ընկերությունը միջազգային Star
Alliance դաշինքի անդամ է:
LAN ընկերությունը Լատինական Ամերիկայի առաջատար ավիափոխադրող
ընկերություններից է և Oneworld ընկերության
անդամ:
Եթե երկու ընկերությունների միջև գործարքը
կնքվի, ապա նոր ավիափոխադրող ընկերություն կստեղծվի, որը չվերթներ կիրականացնի 23
երկիր` 115 ուղղություններով: Ընկերությունը ոչ միայն բեռներ է տեղափոխելու,
այլև ուղևորների: Նորաստեղծ ընկերությունը 40 հազար աշխատատեղ է
ունենալու: