Ռուսաստանի և Բելառուսի միջև տեղեկատվական պատերազմը հասել է անմիջապես նախագահների կողմից հնչեցվող փախադարձ մեղադրանքների:
Բելառուսի առաջնորդի վրդովմունքի պատճառը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` օգոստոսի 2-ին արած հայտարարությունն էր, ըստ որի` Լուկաշենկոն 2008 ՀԱՊԿ-ի գագաթաժողովին «պաշտոնապես խոստացել» էր ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Ի պատասխան Լուկաշենկոյի մեղադրանքների` Կրեմլը խոստացել է բառացի ներկայացնել Բելառուսի նախագահի խոսքերը, որոնք բավական հետաքրքիր կլինեն թե Բելառուսի, թե միջազգային հանրության համար:
Նման փոխադարձ «պայքարի» հետևանքը կարող է լինել Լուկաշենկոյի բոյկոտը օգոստոսի 20-21 Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, հաղորդում է Коммерсант-ը: