Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը քննարկել են երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման խնդիրը: 
Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող բազմաթիվ պայմանագրերը իրավական հիմք են ստեղծում կապերի ամրապնդման համար: 
«Ինչպես գիտեք, Թուրքիան բոլոր գործնական քայլերը ձեռնարկել է` միակողմանի կարգով բոլոր թուրքալեզու երկրների հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու համար: Մենք շատ երախտապարտ ենք նրանց այդ քայլի համար: Հուսով եմ` բոլոր անհրաժեշտ ներքին գործընթացների ավարտից հետո Ադրբեջանն էլ նմանատիպ քայլ կձեռնարկի», – Ալիևի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:
Epress.am Լուրեր Հայաստանից