131 ուղևորներով «Բոյինգ-737»-ը կոլումբիական Սան-Անդրես կղզում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել: 68-ամյա ուղևորը մահացել է սրտի կաթվածից:
114 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վայրեջքի ժամանակ ուժեղ ամպրոպ է եղել, և ինքնաթիռին կայծակ է հարվածել:
Սան-Անդրեսի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Սանչեսի խոսքերով`հիվանդանոց տեղափոխած 90 անձանցից միայն 4-ը լուրջ վնասվածքներ ունեն:
Իշխանությունները հրաշք են այն փաստը, որ նման միջադեպի հետևանքով ընդամենը մեկ մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն: