Վրաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Մերաբ Ժորդանիան (նկարում` աջից) գնել է հոլանդական «Վիտես» ակումբը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը` հղում կատարելով AP գործակալության վրա:
Վերջին շրջանում հոլանդական ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Այժմ ակումբը գնելուց հետո Ժորդանիան խնդիր է դրել հռչակվել Հոլանդիայի չեմպիոն գալիք երեք տարվա ընթացքում:
Մի քնաի օր առաջ վրացական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իրականում «Վիտեսը» գնել է Ռոման Աբրամովիչը` օգտագործելով Ժորդանիային: Սակայն այդ տեղեկատվությունը հերքել է վրացական IPN գործակալությունը` նշելով, որ Ժորդանիան և Աբրամովիչն ընկերներ են, սակայն համատեղ բիզնես հետաքրքրություններ նրանք չունեն: