Home / Հայաստան / Մահացել է Վլադիմիր Մսրյանը

Մահացել է Վլադիմիր Մսրյանը

Այսօր վաղ առավոտյան կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, ով վերջին շրջանում տառապում էր արյան քաղցկեղով:

Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938թ. Օրջոնիկիձեում: 1958-62թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում: 1963-64թթ. աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ այնուհետ` 1964-66թթ., Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: 1966 թվականից Մսրյանը հանդես էր գալիս Դրամատիկական թատրոնի բեմում:

Դերասանը նկարահանվել է մի շարք հայկական և արտասահմանյան ֆիլմերում, այդ թվում` «Նիկոլո Պագանինի», «Սպիտակ հագուստ», «Ծովահենների կայսրությունը», «Անշիրիմ մեռյալները»: